Մոուրինյո.«Ամեն խաղում Զլատանը ֆանտաստիկ է խաղում, նույնիսկ առանց գոլ խփելու»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի անհանգստանում թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մարզավիճակի վերաբերյալ:

Նշենք, որ շվեդ ֆուտբոլիստը չի կարողանոմ գոլ հեղինակել ԱՊԼ-ում 6 տուր: Իբրահիմովիչը չի իրացնում գոլային պահերը և վրիպում է ակնհայտ իրավիճակներում:

«Եթե հիշենք «Բարնլիի», «Լիվերպուլի», «Չելսիի», «Սթոք Սիթիի» հետ խաղերը, Զլատանը շատ պահեր չիրացրեց, բայց նա ֆանտաստիկ էր խաղում՝ խաղադաշտում տեղաշարժվելու և թիմի հետ աշխատելու հարցով:

Պրեմիեր լիգայի ցանկացած խաղում առանց գոլ խփելու է նա ֆանտաստիկ տեսք ուներ: Նա չի վախենում պատասխանատվությունից, այդ պատճառով ես չեմ տեսնում որևէ խնդիր»,- Sky Sports-ն է մեջբերում պորտուգալացու խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ