Մոուրինյո. «5 տարուց Մեսին կլինի 34 տարեկան, և մենք բոլորս կլացենք»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի 35-ամյա ֆուտբոլիստ Մայքլ Քերիկի մասին և, համեմատելով նրան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ, բացատրել է, թե ինչու անգլիացին չի կարող պարբերաբար ժամանակ ստանալ խաղադաշտում:

«5 տարուց Մեսին կդառնա 34 տարեկան, և մենք բոլորս կլացենք: Մեկ այլ բան է, երբ դու 25 տարեկան ես, իսկ մեկ այլ բան է, երբ դու 35 տարեկան ես:

Բայց մի բան կարող եմ ասել, որ Քերիկը ֆենոմենալ ֆուտբոլիստ է: Սակայն չեմ կարող նրանից ակնկալել ցույց տալ նույն մակարդակի ֆուտբոլ 5 խաղ անընդմեջ, ինչը կարող եմ ակնկալել Ռեշֆորդից և Էրեյրայից:Այնուամենայնիվ, երբ նա դուրս է գալիս խաղադաշտ, կարևոր է դառնում թիմի համար»,-շեշտել է պորտուգալացին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ