Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդը» Իբրահիմովիչի ողջ կարիերայի համար կարևոր մարտահրավեր է»

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մորուրինյոն կիսվել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տեղափոխման մասին իր կարծիքով: Ավելի վաղ նրանք միասին աշխատել են «Ինտերում»:

«Զլատանը մնում է Զլատան: Նա տարեցտարի աճում է: Նրա վիճակագրությունը զարմանալի է, խաղի հանդեպ կիրքը՝ անհավատալի: Միայն այդպիսի կրքով և ձգտումներով կարելի էր կայացնել իր կարիերայի գլխավոր որոշումը: Սա ամենամեծ ակումբն է և ամենադժվար լիգան, որում երբևէ խաղացել է Զլատանը: Նա զարմանալի խաղացող է: Կարծում եմ հրաշալի է, որ տարիներ անց մարզիչը միավորվում է իր նախկին սանի հետ»,- MUTV-ին տված հարցազրույցում ասել է Մոուրինյոն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ