«Մորդովիան» պայմանագիր է կնքնել Սարկիսովի հետ

Ինչպես հայտնում է Sportbox.ru-ն «Մորդովիա» ռուսական ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ: Պայմանագրի ժամկետը 2 տարի է: Պայմանագիրը ուժի մեջ կմտնի միայն ֆուտբոլիստի բուժզննում անցնելուց հետո:

«Մորդովիան» առաջիկա մրցաշրջանում հանդես է գալու Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում: Նշենք, որ այստեղ էր հանդես գալիս նաև Սարկիսովի նախկին ակումբը՝ «Վոլգան»:

2014թ.-ից Սարկիսովը հայտնի է «Շիննիկում», «Ուրալում» և «Վոլգայում» ելույթներով, մասնակցել է 38 խաղի, խփել 15 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ