Մորատայի գործակալը հանդիպել է «Ռեալի» ղեկավարության հետ

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի գործակալ Խուանմա Լոպեսը Մադրիդում է, որտեղ հանդիպել է «արքայական» ակումբի ղեկավարության հետ՝ իսպանացի ֆուտբոլիստի ապագայի շուրջ քննարկում ծավալելու:

Հիշեցնենք, որ Մորատան Մադրիդի «Ռեալից» 2014 թվականին տեղափոխվել է «Յուվենտուս»: Այժմ մադրիդյան թիմը հարձակվողին վերադարձնելու իրավունք ունի:

Վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, թե «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Մորատայի տրանսֆերն ավելի մեծ գումարով վաճառելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ