Մորատան ժխտում է տարածված լուրերը, բայց…

«Յուվենտուսի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան ժխտում է այն լուրերը, որ իր գործակալը երեկ հանդիպել է  «Ռեալի» ներկայացուցիչների հետ և քննարկել ֆուտբոլիստի վերադարձը մադրիդյան ակումբ:

Սակայն  23-ամյա հարձակվողը դեպքերի նման զարգացումը չի բացառում:

«Իմ գործակալը տեղեկացրեց, որ իսկապես եղել է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, սակայն քննարկել է իր մեկ այլ հաճախորդի հարցերը (խոսքը վերաբերում է «Ռեալի» ֆուտբոլիստ Դիեգո Լյորենտեին, որը վարձավճարով հանդես էր գալիս «Ռայո Վալեկանոյի» կազմում-խմբ): Այդ պատճառով իմ մասին խոսք չի գնացել:

Սակայն անկեղծ ասած  շատ կափսոսեմ «Յուվենտուսից» հեռանալիս, բայց այդ հարցում ամեն ինչ չէ, որ կախված է ինձանից: Ես կանեմ այն, ինչ՝ ինձ ասեն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «ծեր սինյորայի» երկրպագուներին աջակցության համար, նրանց շնորհիվ է, որ այդ ակումբում զգում եմ, ինչպես տանը: Բայց հիմա նրանց ասելու ոչինչ չունեմ»,- La Gazzetta dello Sport-ն է մեջբերում իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ