«Յուվենտուսը» հաստատեց Մորատայի տեղափոխությունը «Ռեալ»

«Յուվենտուսը» հաստատել է, որ Մադիդրի «Ռեալը» կօգտագործի թուրինյան ակումբի կիսապաշտպան Ալվարո Մորատայի պայմանագրում առկա կետը և հետ կվերադարձնի ֆուտբոլիստին: Ըստ այդ կետի՝ «Արքայական» ակումբը 23 միլիոն եվրո կվճարի Մորատայի դիմաց:

23-ամյա իսպանացին կվերադառնա Մադրիդ 2014 թվականին խաղաժամանակ չստանալու պատճառով թիմը լքելուց հետո:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»:

Հիշեցնենք՝ 2015-16 մրցաշրջանում Մորատան բոլոր առաջնություններում մասնակցել է 52 հանդիպման և դարձել 16 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ