Մորատան սկսել է հետևել «Չելսիի» ֆուտբոլիստներին Instagram-ում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է տեղափովել «Չելսի»:

Իսպանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը Instagram-ում սկսել է հետևել Էդեն Ազարին, Դիեգո Կոստային, Վիլիանին, Կիբո Կուրտուային և Սեսկ Ֆաբրեգասին:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Մորատայի հարսնացուն տուն է գնել Լոնդոնում: Բացի այդ, շշուկներ էին պտտվում, որ Մորատայի տեղափոխությունը ցանկանում են ձեռք բերել «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»:

«Արքայական» ակումբում ֆուտբոլիստը հազվադեպ է խաղաժամանակ ստանում և չի վայելում գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վստահությունը կարևոր հանդիպումների ժամանակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ