Մորատան «Ռեալում» աշխատավարձի բարձրացում է պահանջում

«Ռեալի» հաձակվող Ալվարո Մորատան չի ցանկանում մնալ ակումբում նախկին պայմաններով, հայտնում է AS-ը: Իսպանիայի հավաքականի խաղացողը հակված է ավելի շատ վաստակել, քան «Յուվենտուսում»՝  տարեկան 4 միլիոն եվրոյից ավել: Մորատայի գործակալի՝ Խունամի Լոպեսի  խոսքերով «Արսենալը» պատրաստ է վճարել 9 միլիոն եվրո:

«Ռեալը» չի շտապում պատասխանել հարձակվողին և հիմա պատրաստ է վճարել միայն 4 միլիոն եվրո: Ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պլանավորում է անձամբ խոսել Մորատայի հետ մոտակա հավաքին, որը կսկսվի հուլիսի 20-ին:

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» հունիսին «Յուվենտուսից» հետ էր գնել Մորատային  30 միլիոն եվրոյով: Ավելի վաղ հայտնում էին, որ ակումբը կարող է վաճառել ֆուտբոլիստին 50-60 միլիոն եվրոյով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ