Մորատան որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան մտադիր է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, 23-ամյա ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե «Կարմիր սատանաների» ղեկին անցնի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, որի գլխավորության ներքո նա իր նորամուտն է նշել «Ռեալում»:

Իսկ մադրիդյան ակումբը ցանկանում է գնել թիմի նախկին հարձակվողին 30 միլիոն եվրոյի դիմաց և այնուհետև  վերավաճառել իսպանացի ֆուտբոլիստին 50 միլիոն եվրոյով:

Նշենք՝ Մորատայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Չելսին», «Լեսթերը», ՊՍԺ-ն «Նապոլին», «Ինտերը» և «Միլանը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ