Մորատան կարող է վերադառնալ Իտալիա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով հետաքրքրվում է իտալական «Միլանը» հաղորդում է Goal-ը:

24-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» համար առաջնային տարբերակ է որպես հարձակվող: Իտալական ակումբից բացի իսպանացու համար պայքարում են նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»: Մորատան ավելի վաղ մերժել է նաև չինական ակումբների մի քանի առաջարկ, որոնցից ամենաարժեքավորը կազմել է 35 մլն. եվրո:

Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իսպանացին կլքի «Ռեալը», քանի որ դժգոհ է իրեն հատկացված խաղաժամանակից:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մորատայի ընկերուհին բնակարան է գնել Լոնդոնի կենտրոնում: Ինքը ֆուտբոլիստը  օրեր առաջ սկսել է հետևել «Չելսիի» մի քանի ֆուտբոլիստների Ինստագրամի էջերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ