Մորատան չի ցանկանում վերադառնալ «Ռեալ»

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի պատրաստվում վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:

Իսպանացի հարձակվողը Թուրին էր տեղափոխվել 2014թ, սակայն համաձայն երկու թիմերւ միջև կնքած գործարքի, «արքայական» ակումբը կարող է 30 մլն եվրոյի դիմաց նորից գնել հարձակվողի տրանսֆերը:

Սակայն Մորատան մտադիր  չէ վերադառնալ Մադրիդ, քանի որ այնտեղ շատ քիչ խաղային պրակտիա է նրան սպասում:

Վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ «Ռեալն» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով: Հարձակվող Կարիմ Բենզեման հնարավոր է մեկնի Իտալիա, իսկ Մորատան ՝ հակառակ ուղղությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ