Մորատան ասել է, թե ինչի համար է վերադարձել «Ռեալ»

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան կիսվել է «Սպորտինգի» հետ Չեմպիոնների լիգայի խաղից իր տպավորություններով: Հիշեցնենք, որ հանդիպման ավելացված ժամանակում հարձակվողը խփեց իր թիմի հաղթական գնդակը:

«Մենք այնքան էլ լավ չանցկացրեցինք խաղը, բայց «Ռեալը» հայտնի է վերադարձներով (comeback): Դրա համար էլ մենք երջանիկ ենք տուն գնում:

Մենք շարունակեցինք հավատալ մեր ուժերին ու ապացուցեցինք, որ հաղթել կարելի է յուրաքանչյուր խաղ, ու մինչև այն պահը, երբ մրցավարը կհնչեցնի եզրափակիչ սուլիչը:

Ֆուտբոլը ոչ միշտ է արդարացի, բայց մեզ համար շատ կարևոր էր հաղթել, ու մենք արեցինք դա: Պետք է անպայման հաղթել խումբը:

Անկասկած, ես վերադարձել եմ «Ռեալ» այսպիսի երեկոների համար: Ցանկանում եմ ամեն ինչ հասցնել այստեղ, դա իմ երազանքն է: Ես տքնաջան աշխատել եմ դրա համար, ցանկանում եմ օգնել թիմին իմ գոլերով»,-ասել է Մորատան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ