Մորատա. «Ռոնալդուն իրավունք ունի սխալվելու»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ատլետիկի» դեմ խաղից հետո (2-1), աջակցել է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Վերջինս մի քանի տուր շարունակ չի կարողանում գոլ հեղինակել:

«Երբ սովորում ես մի մրցաշրջանի ընթացքում 40 գոլ խփելուն, դա դառնում է կախվածություն գոլերից:

Մեզ համար Ռոնալդուն ամենակարևոր ֆուտբոլիստներից է: Հույս ունեմ, որ նա շատ գոլեր կխփի, բայց նա մեքենա չէ:

Ռոնալդուն մարդ է, նույնիսկ եթե նա այլ մոլորակից է և տարբերվում է մեզանից: Նա սխալվելու իրավունք ունի»,-ասել է Մորատան:

Հիշեցնենք, որ մրցավարի կողմից ավելացված ժամանակում Ռոնալդուն և Վասկեսը մեն-մենակ դուրս եկան դարպասապահի դեմ, սակայն պորտուգալացին չփոխանցեց գնդակը ավելի հարմար դիրքում գտնվող խաղընկերոջը և դարպասապահը որսաց նրա հարվածը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ