Մորատա. «Այդ ակումբը պատրաստ էր ինձ դարձնել պատմության ամենաթանկարժեք իսպանացի ֆուտբոլիստը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան, որը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում  լքեց «Յուվենտուսը» և վերադարձավ իր նախկին ակումբ, խոստովանել է, որ նրա ծառայություններով հետաքրքրված էր «Չելսին»:

«Չելսին» հետաքրքրված էր իմ ծառայություններով: Անտոնիո Կոնտեն արդեն մեկ անգամ ձեռք էր բերել ինձ, երբ գլխավորում էր «Յուվենտուսը»:

Ե7 անգլիական ակումբի առաջարկը իսկապես շատ լավն էր: Նրանք  70 մլն. եվրո էին պատրաստ վճարել իմ տեղափոխության դիմաց: Ես կարող էի դառնալ պատմության ամենաթանկարժեք իսպանացի ֆուտբոլիստը:

Սակայն «Ռեալը» ասաց, որ հույս է դնում իմ վրա: Հենց այդ մասին էի ես երազում»,-ասել է իսպանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ