Մորատա․ «Կոստան իր գոլերը նվիրեց ինձ, պատկերացրեք` ինչ հարաբերությունների մեջ ենք»

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան Լիխտենշտեյնի (8-0) դեմ խաղից հետո մեկնաբանել է իր մրցակցությունը մեկնարկային կազմի համար Դիեգո Կոստայի հետ։

«Մեր մրցակցությունը Դիեգո Կոստայի հետ ուղղակի հաճույք է։ Քննադատներն ասում էին, որ մեր հարձակվողները գոլեր չեն հեղինակում, բայց այսօր մենք 4 գոլ խփեցինք 2 հոգու համար։

Կոստան իր գոլերը նվիրեց ինձ, պատկերացրեք, թե ինչ հարաբերությունների մեջ ենք մենք, ես այդքան տարված չեմ գոլերով»,-ասել է Մորատան։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ