«Մոնակոյի» պաշտպան Ֆաբինյոն կարող է վերադառնալ «Ռեալ»

Ֆրանսիական «Մոնակոյի» բրազիլացի պաշտպան Ֆաբինյոն կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը» ու ցանկանում է նրան ետ վերադարձնել։ Ֆաբինյոն «Մոնակո» է տեղափոխվել հենց «Ռեալից», որտեղ ժամանակին հանդես էր գալիս «Ռեալ Մադրիդ Կաստիլյա» թիմում։

Բացի այդ, Ֆաբինյոյին իր կազմում է ցանկանում տեսնել Միլանի «Ինտերը»։ Իսկ թե ինչքան գումար կպահանջվի ակումբներից ֆուտբոլիստի տրանսֆերը ստանալու համար, չի հաղորդվում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ