«Մոնակոն» մերժել է «Լիվերպուլին»

«Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է «Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով, տեղեկացնում է Marca-ն:

Անգլիական ակումբը 75 մլն. եվրո է առաջարկել տաղանդավոր ֆուտբոլիստի դիմաց, սակայն ֆրանսիական ակումբի նախագահ Դմիտրի Ռիբոլոևը վճռականապես մերժել է: Նա գտնում է, որ այդ տրանսֆերը կարող է սպասել ևս մեկ տարի:

Ավելի վաղ ակումբի փոխնախագահ Վադիմ Վասիլևը հայտարարել էր, որ ակումբը կանի ամեն ինչ ֆուտբոլիստին թիմում պահելու համար: Այնուամենայնիվ հավելել էր, որ ամեն ինչ կախված է Մբապեի ցանկությունից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ