«Մոնակոն» հերթական խելահեղ առաջարկն է ստացել

«Մոնակոյի» երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեն կարող է կարիերան շարունակել «Ինտերում»: Իտալական ակումբի ղեկավարությունը արդեն բանակցություններ է սկսել մոնեգասկների հետ:

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «ներաձուրիները»  70 մլն եվրո են առաջարկել Մբապեի համար, այն դեպքում, երբ Transfermarkt.de-ն նշում է, որ 18-ամյա ֆրանսիացու տրանսֆերը արժե 10 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «Մոնակոյի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ