Մոդրիչը պատրաստ կլինի Եվրո 2016-ի մեկնարկային խաղին

Խորվաթիայի ազգային հավաքականի բժիշկը հայտարարել է, որ Լուկա Մոդրիչն ու Վեդրան Չորլուկան պատրաստ կլինեն Թուրքիայի ընտրանու դեմ Եվրո 2016-ի մեկնարկային խաղին:

«Մոդրիչն ու Չորլուկան մկանային վնասվածք ունեն, սակայն ոչ մի լուրջ բան չկա: Կարծում եմ՝ նրանք պատրաստ կլինեն Թուրքիայի հավաքականի դեմ խաղին»,- իսպանական Marca-ն փոխանցում է Խորվաթիայի հավաքականի բժիշկի խոսքը:

Նշենք, որ Լուկա Մոդրիչը մկանային վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպման ժամանակ, որում «արքայական» ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի խաղարկության իր 11-րդ գավաթը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ