Մոդրիչ. «Ուզում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»

Խորվաթիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «արքայական» ակումբի հետ:

«Որոշ թիմեր կարող են հետքրքրված լինել իմ ծառայություններով, սակայն ինձ բացի «Ռեալից» ոչ մի թիմ չի հետաքրքրում: Իմ առաքելությունն այն է, որ մնամ «Ռեալում» այնքան, որքան թիմն է ցանկանում: Իմ ցանկությունը մարզական կարիերաս «Ռեալում» ավարտելն է»,- Sportske Novosti-ն փոխանցում է Մոդրիչի խոսքը:

Նշենք, որ խորվաթ կիսապաշտպանը «Ռեալում» է հանդես գալիս 2012 թվականից: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2017/18 մրցաշրջանի ավարտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ