MMA-ի մարտիկ Տիգրան Չիչակյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման ադրբեջանցի ֆուտբոլիստին սպանելու համար

Եկատերինբուրգի դատարանն ինը տարվա ազատազրկման վճիռ է կայացրել Ռուսաստանը ներկայացնող MMA-ի մարտիկ Տիգրան Չիչակյանի նկատմամբ ադրբեջանցի ֆուտբոլիստ Էմիլ Հուսեյնովին սպանելու առնչությամբ՝ հաղորդում է Սվերդլովսկի տարածաշրջանային դատախազության պաշտոնական կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 19-ի գիշերը Եկատերինբուրգի սրճարաններից մեկում: Քննիչների վարկածով՝ հայկական արմատներ ունեցող 18-ամյա Չիչակյանն ու 27-ամյա Հուսեյնովը ժամանակ են անցկացրել տարբեր խմբերով՝ օգտագործելով ոգելից խմիչք: Նրանց միջև կոնֆլիկտ է հասունացել(թեման չի հաղորդվում-խմբ.), որից հետո Չիչակյանը դանակի մի քանի հարված է հասցրել Հուսեյնովի կրծքավանդակին, ինչը դարձել է ադրբեջանցի ֆուտբոլիստի մահվան պատճառ:

Նշենք, որ Հուսեյնովը հանդես է եկել կիսապաշտպանության դիրքում՝ ելույթ ունենալով «Նեֆթչիի», «Քարավանի» ու «Աբշերոնի» կազմում: Մարզական կարիերան ավարտել է 2011 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ