Միխայիլ Տալի հուշամրցաշար. Ոչ-ոքիների համաճարակը շարունակվեց

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը մոտենում է ավարտին: Ինչպես նախորդ տուրում, 8-րդ տուրի բոլոր հանդիպումներն էլ կրկին ավարտվեցին ոչ-ոքի: Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր չինացի գրոսմայստեր Լի Չաոյի հետ:  Երկարատև պայքարից հետո մրցակիցները 60-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Դա մրցաշարում հայ գրոսմայստերի 7-րդ ոչ-ոքին էր: 8 տուրից հետո Արոնյանը վաստակել է  4,5 միավոր՝ մեկ միավորով հետ մնալով առաջատարից:

8-րդ տուրում վերջինն իրենց մրցավեճն ավարտեցին Վլադիմիր Կրամնիկն ու Եվգենի Տոմաշևսկին: Այդ պարտիան ավարտվեց 108-րդ քայլին:

8-րդ տուրում հաշտություն կնքեցին նաև հետևյալ զույգերը.

Վլադիմիր Կրամնիկ-Եվգենի Տոմաշևսկի` 0,5:0,5

Պյոտր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ՝ 0,5:0,5

Յան Նեպոմնյաշչի-Վիշվանաթան Անանդ՝ 0,5:0,5

Անիշ Գիրի-Շահրիյար Մամեդյարով՝ 0,5:0,5

8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.

1.Յան Նեպոմնյաշչի` 5,5

2.Անիշ Գիրի` 5

3-5.Վլադիմիր Կրամնիկ, Լևոն Արոնյան, Վիշվանաթան Անանդ` 4,5-ական

6-7.Պյոտր Սվիդլեր, Լի Չաո` 4-ական

8.Շահրիյար Մամեդյարով` 3,5

9.Եվգենի Տոմաշևսկի` 3

10.Բորիս Գելֆանդ` 1,5

Հոկտեմբերի 6-ին  կայանալիք ավարտական՝  9-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը.

Վիշվանաթան Անանդ-Լևոն Արոնյան

Շահրիյար Մամեդյարով- Վլադիմիր Կրամնիկ

Լի Չաո-Անիշ Գիրի

Բորիս Գելֆանդ- Յան Նեպոմնյաշչի

Եվգենի Տոմաշևսկի-Պյոտր Սվիդլեր

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ