Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանն առայժմ բավարարվում է ոչ-ոքիներով

Մեկօրյա հանգստից հետո Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 3-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակներով կրկին ոչ-ոքի խաղաց՝ 41-րդ քայլին հաշտություն կնքելով ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: 3 տուրից հետո հայ գրոսմայստերն ունի 1,5 միավոր:

3-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

Յան Նեպոմնյաշչի-Վլադիմիր Կրամնիկ` 1:0

Անիշ Գիրի-Եվգենի Տոմաշևսկի՝ 1:0

Շահրիյար Մամեդյարով- Բորիս Գելֆանդ` 1:0

Լի Չաո-Վիշվանաթան Անանդ` 0,5:0,5

3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.

1-2. Յան Նեպոմնյաշչի, Անիշ Գիրի` 2,5

3.Վիշվանաթան Անանդ` 2

4-7.Պյոտր Սվիդլեր, Լի Չաո, Լևոն Արոնյան, Շահրիյար Մամեդյարով` 1,5-ական

8.Վլադիմիր Կրամնիկ` 1

9-10.Բորիս Գելֆանդ, Եվգենի Տոմաշևսկի` 0,5-ական

4-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը:

Յան Նեպոմնյաշչի-Լևոն Արոնյան

Վլադիմիր Կրամնիկ-Վիշվանաթան Անանդ

Բորիս Գելֆանդ-Լի Չաո

Եվգենի Տոմաշևսկի-Շահրիյար Մամեդյարով

Պյոտր Սվիդլեր-Անիշ Գիրի:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ