Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանին չհաջողվեց իրացնել մեկ զինվորի առավելությունը

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Նրանց մրցախաղը վերջինն ավարտվեց: Նավակային վերջնախաղում Արոնյանը մեկ զինվոր ավելի ուներ, սակայն Կրամնիկը հաղթանակի հնարավորություն չթողեց հայ շախմատիստին: Երկարատև պայքարից հետո մրցակիցները 83-րդ քայլին հաշտություն կնքեցին: Դա Լևոնի 5-րդ անընդմեջ ոչ-ոքին էր:

5-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

Անիշ Գիրի-Յան Նեպոմնյաշչի` 0,5:0,5
Շահրիյար Մամեդյարով-Պյոտր Սվիդլեր` 0,5:0,5
Լի Չաո-Եվգենի Տոմաշևսկի` 0,5:0,5
Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ` 1:0

5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի:

1.Անիշ Գիրի՝ 4
2.Յան Նեպոմնյաշչի` 3,5
3-4.Վիշվանաթան Անանդ, Լի Չաո` 3-ական
5-7.Վլադիմիր Կրամնիկ, Լևոն Արոնյան, Շահրիյար Մամեդյարով` 2,5-ական
8.Պյոտր Սվիդլեր` 2
9.Եվգենի Տոմաշևսկի` 1,5
10.Բորիս Գելֆանդ` 0,5

Հոկտեմբերի 2-ին կայանալիք 6-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը:

Լևոն Արոնյան-Անիշ Գիրի
Վլադիմիր Կրամնիկ-Բորիս Գելֆանդ
Եվգենի Տոմաշևսկի-Վիշվանաթան Անանդ
Պյոտր Սվիդլեր-Լի Չաո
Յան Նեպոմնյաշչի-Շահրիյար Մամեդյարով

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ