Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանի հերթական ոչ-ոքին

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը մոտենում է ավարտին:

Այսօր կայացած նախավերջին՝  8-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր չինացի գրոսմայստեր Լի Չաոյի հետ:

Երկարատև պայքարից հետո մրցակիցները 60-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին:

8 տուրից հետո Արոնյանը վաստակել է  4,5 միավոր: Ավարտական տուրում Լևոնը կխաղա Վիշվանաթան Անանդի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ