Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը վարակվել է ոչ-ոքիների համաճարակով

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրում էլ Լևոն Արոնյանին չհաջողվեց հաղթանակ տանել: Ինչպես երևում է, հայ գրոսմայստերը վարակվել է ոչ-ոքիների համաճարակով: Նա սևերով մրցում էր մրցաշարի առաջատարներից մեկի՝ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: 43-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: Արոնյանը 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ վաստակելով 2 միավոր:

4-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ՝

Վլադիմիր Կրամնիկ-Վիշվանաթան Անանդ՝ 1:0
Բորիս Գելֆանդ-Լի Չաո` 0:1
Եվգենի Տոմաշևսկի-Շահրիյար Մամեդյարով` 0,5:0,5
Պյոտր Սվիդլեր-Անիշ Գիրի՝ 0:1

4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի՝

1.Անիշ Գիրի՝ 3,5
2.Յան Նեպոմնյաշչի` 3
3.Լի Չաո` 2,5
4-7. Վիշվանաթան Անանդ, Վլադիմիր Կրամնիկ, Լևոն Արոնյան, Շահրիյար Մամեդյարով` 2-ական
8.Պյոտր Սվիդլեր` 1,5
9.Եվգենի Տոմաշևսկի` 1
10.Բորիս Գելֆանդ` 0,5

5-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

Լևոն Արոնյան-Վլադիմիր Կրամնիկ
Անիշ Գիրի-Յան Նեպոմնյաշչի
Շահրիյար Մամեդյարով-Պյոտր Սվիդլեր
Լի Չաո-Եվգենի Տոմաշևսկի
Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ