Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան

Մոսկվայում այսօր ընթանում է Միխայիլ Տալի հուշամրցաշարի 2-րդ տուրը: Լևոն Արոնյանը կրկին կարճատև պայքարից հետո 23-րդ քայլին հաշտություն կնքեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ: 2 տուրից հետո Արոնյանը վաստակել է մեկ միավոր:

Սեպտեմբերի 29-ին կայանալիք 3-րդ տուրում Արոնյանը կմրցի Պյոտր Սվիդլերի հետ, ով ոչ-ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչնու հետ: 2-րդ տուրի մյուս 3 պարտիաները դեռ շարունակվում են:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ