Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը կես միավորով է հետ մնում առաջատարներից

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին կարճատև պայքարից հետո 23-րդ քայլին հաշտություն կնքեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ: 2 տուրից հետո Արոնյանը վաստակել է մեկ միավոր և ընդամենը կես միավորով է հետ մնում առաջատարներից:

2-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ:

Վլադիմիր Կրամնիկ-Լի Չաո՝ 0,5-0,5

Վիշվանաթան Անանդ-Շահրիյար Մամեդյարով՝ 1:0

Բորիս Գելֆանդ-Անիշ Գիրի՝ 0:1

Պյոտր Սվիդլեր-Յան Նեպոմնյաշչի` 0,5-0,5

2 տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի`

1-3.Վիշվանաթան Անանդ, Անիշ Գիրի, Յան Նեպոմնյաշչի` 1,5-ական

4-7.Վլադիմիր Կրամնիկ, Պյոտր Սվիդլեր, Լի Չաո, Լևոն Արոնյան`1-ական

8-10.Շահրիյար Մամեդյարով, Բորիս Գելֆանդ, Եվգենի Տոմաշևսկի` 0,5-ական

Սեպտեմբերի 28-ին մրցաշարում հանգստյան օր է, իսկ հաջորդ օրը մասնակիցները կանցկացնեն 3-րդ տուրի հանդիպումները, որոնցում կմրցեն հետևյալ զույգերը:

Լևոն Արոնյան Պյոտր Սվիդլեր

Յան Նեպոմնյաշչի-Վլադիմիր Կրամնիկ

Անիշ Գիրի-Եվգենի Տոմաշևսկի

Շահրիյար Մամեդյարով- Բորիս Գելֆանդ

Լի Չաո-Վիշվանաթան Անանդ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ