Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը հաշտություն կնքեց Մամեդյարովի հետ

Մեկօրյա հանգստից հետո Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցները կրկին մրցավեճի բռնվեցին՝ անցկացնելով 7-րդ տուրի հանդիպումները: Հայ շախմատասերների ուշադրության կենտրոնում Լևոն Արոնյանի սկզբունքային մրցախաղն էր ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: 40-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: Դա մրցաշարում Արոնյանի հաշվին գրանցված 6-րդ ոչ-ոքին էր:

7-րդ տուրի մյուս պարտիաներում էլ գրանցվեցին ոչ-ոքի արդյունքներ.

Անիշ Գիրի-Վլադիմիր Կրամնիկ` 0,5:0,5

Լի Չաո-Յան Նեպոմնյաշչի` 0,5:0,5

Վիշվանաթան Անանդ-Պյոտր Սվիդլեր` 0,5:0,5

Բորիս Գելֆանդ-Եվգենի Տոմաշևսկի՝ 0,5:0,5

7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.

1.Յան Նեպոմնյաշչի` 5

2.Անիշ Գիրի` 4,5

3-5. Վլադիմիր Կրամնիկ, Լևոն Արոնյան, Վիշվանաթան Անանդ` 4-ական

6-7.Պյոտր Սվիդլեր, Լի Չաո` 3,5-ական

8.Շահրիյար Մամեդյարով` 3

9.Եվգենի Տոմաշևսկի` 2,5

10.Բորիս Գելֆանդ` 1

Վաղը կայանալիք 8-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը.

Լևոն Արոնյան-Լի Չաո

Վլադիմիր Կրամնիկ-Եվգենի Տոմաշևսկի

Պյոտր Սվիդլեր-Բորիս Գելֆանդ

Յան Նեպոմնյաշչի-Վիշվանաթան Անանդ

Անիշ Գիրի-Շահրիյար Մամեդյարով

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ