Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը հաղթեց առաջատարին

Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը վերջապես առաջին հաղթանակը տոնեց՝ 34-րդ քայլին պարտության մատնելով մրցաշարի միանձնյա առաջատար Անիշ Գիրիին: Արոնյանը վաստակեց 3,5 միավոր և մոտեցավ առաջատարներին: 7-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

6-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

Վլադիմիր Կրամնիկ-Բորիս Գելֆանդ` 1:0

Եվգենի Տոմաշևսկի-Վիշվանաթան Անանդ` 0,5:0,5

Պյոտր Սվիդլեր-Լի Չաո` 1:0

Յան Նեպոմնյաշչի-Շահրիյար Մամեդյարով` 1:0

6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.

1.Յան Նեպոմնյաշչի` 4,5

2.Անիշ Գիրի` 4

3-5.Լևոն Արոնյան, Վլադիմիր Կրամնիկ, Վիշվանաթան Անանդ` 3,5-ական

6-7.Պյոտր Սվիդլեր, Լի Չաո` 3-ական

8.Շահրիյար Մամեդյարով` 2,5

9.Եվգենի Տոմաշևսկի` 2

10.Բորիս Գելֆանդ` 0,5

Հոկտեմբերի 3-ին մրցաշարում հանգստյան օր է, իսկ հոկտեմբերի 4-ին կայանալիք 7-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը.

Շահրիյար Մամեդյարով-Լևոն Արոնյան

Անիշ Գիրի-Վլադիմիր Կրամնիկ

Լի Չաո-Յան Նեպոմնյաշչի

Վիշվանաթան Անանդ-Պյոտր Սվիդլեր

Բորիս Գելֆանդ-Եվգենի Տոմաշևսկի

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ