Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանը 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց

Մեկօրյա հանգստից հետո Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 3-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակներով կրկին ոչ-ոքի խաղաց՝ 41-րդ քայլին հաշտություն կնքելով ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: 3 տուրից հետո հայ գրոսմայստերն ունի 1,5 միավոր: 4-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ:

Մինչ այդ ավարտվել էր 2 պարտիա: Լի Չաոն ու Վիշվանաթան Անանդը հաշտություն էին կնքել, իսկ Շահրիյար Մամեդյարովը հաղթել էր Բորիս Գելֆանդին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ