Միխայիլ Ցորկ. «Մենք հաջող բանակցություններ ենք վարում Մխիթարյանի և պրն. Ռայոլայի հետ »

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը անրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջը պտտվող շշուկներին: Գերմանացին հրաժարվել է մեկնաբանել «Յուվենտուսի» հետաքրքրությունը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի նկատմամբ և այնուհետև ավելացրել է, որ Հենրիխի ու պարոն Ռայոլայի հետ հաջող բանակցություններ են վարում:

«Ես չեմ մեկնաբանի «Յուվենտուսի» հետաքրքրության մասին լուրերը: Միայն կասեմ, որ հիմա Միկիի և պարոն Ռայոլայի հետ հաջող բանակցությունների մեջ ենք»,-դորտմունդյան ակումբի մարզական տնօրենի խոսքերն է մեջբերում Bild-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ