Միխայիլ Բալակ. «Գուցե ճիշտ կլինի վերախաղարկել «Ռեալ» – «Բավարիա» հանդիպումը»

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Միխայել Բալակը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալ» – «Բավարիա» հանդիպման մրցավարների մասին (4:2) :

«Սկանդալ՝ չկա կարմիր քարտ: Եվս մեկ սկանդալ՝ մետրանոց խաղից դուրս: Գուցե ճիշտ կլինի վերախաղարկել «Ռեալ» – «Բավարիա» հանդիպումը»,- գրել է Բալակը:

Նշենք, որ հանդիպման 2-րդ խաղակեսում խաղադաշտից հեռացվել էր Արտուրո Վիդալը, իսկ լրացուցիչ ժամանակում մրցավարները հաշվել էին Ռոնալդուի խաղից դուրս իրավիճակից խփած գոլը:лду.

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ