Միշել Տեր-Զաքարյանը շուտով կգլխավորի մեկ այլ ֆրանսիական ակումբ

Ֆրանսիական «Մոնպելյե» ակումբը շուտով կգլխավորի Միշել Տեր-Զաքարյանը, հայտնում է Midilibre.fr-ը:

Ֆրանսիական ակումբն այս մասին կհայտարարի մրցաշրջանի ավարտին: Չնայած պարտությունների շարքին՝ «Մոնպելյեին» հաջողվեց պահպանել տեղը Լիգա-1-ում, իսկ արդեն մյուս մրցաշրջանից թիմի հետ կաշխատի հայազգի մասնագետը:

54-ամյա Միշել Տեր-Զաքարյանը նախկինում աշխատել է «Մոնպելյեում»՝ մարզելով ակումբի երիտասարդական և փոխարինողների կազմերը: Մարզիչը աշխատել է բազմաթիվ ֆրանսիական ակումբներում, իսկ նրա վերջին թիմը «Ռեյմսն» էր, որը հանդես էր գալիս ֆրանսիական երկրորդ դիվիզիոնում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ