Միշել Տեր-Զաքարյանը կարող է գլխավորել «Ռեյմսը»

Ֆրանսիական «Նանտի» նախկին գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը կարող է ստանձնել «Ռեյմսի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ հաղորդում է France Bleu-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 53-ամյա ֆրանսահայ մասնագետը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ:

Նշենք, որ «Ռեյմսը» մրցաշրջանի արդյունքներով դուրս է մնացել Ֆրանսիայի Լիգա 1-ից: Թիմի ղեկավարությունը հավատացած է, որ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ ակումբը կարճ ժամանակահատվածում կվերադառնա Ֆրանսիայի առաջնություն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ