Միշել Պլատինի. «Շատերը չէին ցանկանում, որ ես գլխավորեի ՖԻՖԱ-ն, բայց ես կարող էի շատ բան փոխել»

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին վստահ է, որ եթե ստանձներ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը, ապա շատ դրական փոփոխություններ կլինեին, իսկ որոշ մարդիկ դա չէին ցանկանում:

«Շատերը չէին ցանկանում տեսնել ինձ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Ես շատ բան կարող էի փոխել, բայց նրանք դա չէին ուզում:

Գուցեև ես և Բլատերն ինչ-որ տեղ սխալվել ենք, արել ենք քայլեր, որ չպետք է լինեին, սակայն մենք հպարտ ենք, քանի որ մեծ ավանդ ունենք ֆուտբոլում:

Բլատերը ֆուտբոլի զարգացման գործում մեծ ներդրում ունի: Ի վերջո ֆուտբոլն աշխարհի ամենամասսայական սպորտաձևն է»,- Goal.com-ը փոխանցում է Պլատինիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ