Mirror. Ժոզե Մոուրինյոն մտադիր է Ռունիին փոխարինել «Ռեալի» կիսապաշտպանով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, անգլիական գրանդը մտադիր է ձեռք բերել իսպանացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ամռանը Իսկոն մոտ էր «Տոտենհեմ» տեղափոխվելուն, սակայն իսպանացին որոշեց մնալ Մադրիդում, որտեղ էլ գրեթե խաղային ժամանակ չի ստանում:

Բրիտանական լրատվամիջոցը նաև նշում է, որ պորտուգալացի մասնագետը ցանկանում է Իսկոյին տեսնել որպես Ուեյն Ռունիի փոխարինող:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ