Mirror. «ՄՅՈՒ»-ն մտադիր է թիմում պահել Իբրահիմովիչին և ահռելի գումար վճարել նրան

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը սպառվում է առաջիկա ամռանը, իսկ նոր գործարքը դեռ ստորագրված չէ: Շվեդ ֆուտբոլիստը չի շտապում նոր պայմանագիր ստորագրել, քանի որ դեռ կոնկրետ չի որոշել իր հետագա անելիքները:

Եվ ինչպես հաղորդում է Mirror-ը, «Կարմիր սատանաների» ղելավարությունը մտադիր է Զլատանին տարեկան վճարել 20 մլն ֆունտ: Նշենք, որ ներկայումս Իբրան ստանում է 12 մլն ֆունտ աշխատավարձ:

Ընթացիկ ԱՊԼ-ի մրցաշրջանում Իբրան անցկացրել է 28 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ