Mirror. Մուհամեդ Ալիի առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Ավարտը մոտ է»

Համաշխարհային բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալին, ով հոսպիտալացվել էր շնչառական խնդիրների պատճառով, այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ հայտնում է The Daily Mirror-ը:

Աշխարհի նախկին չեմպիոնի երեխաները շատ արագ ժամանել են հիվանդանոց այն բանից հետո, երբ Ալիի բժիշկը տեղեկացրել է, որ նախկին բռնցքամարտիկի «կյանքը մոտ է ավարտին»:

Նշվում է, որ Մուհամեդ Ալիի ինը երեխաներից չորսն արդեն հիվանդանոցում են: Բժիշկներն ամեն ինչ անում են շնչառական խնդիրները վերացնելու ու Ալիի կյանքը փրկելու ուղղությամբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ