Mirror. Հենրիխ Մխիթարյանը գլխավորել է ԱՊԼ-ի լավագույն կիսապաշտպանների վարկանիշը

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գլխավորել է ԱՊԼ-ի լավագույն կիսապաշտպանների վարկանիշը ՝ ըստ բրիտանական Mirror-ի:

  1. Հենրիխ Մխիթարյան. «Մանչեսթեր Յունայթեդ». Նրա հետևում խաղալու է Պոգբան, իսկ առջևում ՝ Զլատանը: Սակայն դա չպետք է խանգարի Հենրիխին ցուցադրել իր խաղը: Նախորդ մրցաշրջանում նա ֆանտաստիկ խաղ ցուցադրեց ՝ խփելով 11 գոլ և կատարելով 20 գոլային փոխանցում Գերմանիայի առաջնությունում: ՄՅՈՒ-ի առաջին խաղերում Մխիթարյանը պետք է վստահ հանդես գա:
  2. Մեսութ Օզիլ. «Արսենալ». ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ասիստենտ: Բոլորից լավ գիտի, թե ինչպես պետք է գոլային փոխանցում կատարեն Պրեմիեր լիգայում: «Արսենալը» գնել է Գրանիտ Ջակային, ով պետք է օգնի գերմանացուն ավելի շատ կենտրոնանալ գոլային փոխանցումների մեջ:
  3. Ռիհադ Մահրեզ. «Լեսթեր». Անպայման պետք է լինի ձեր թիմի մեջ: Հազվագյուտ համադրություն էստետիկ գեղեցիկ ֆուտբոլի էֆեկտիվությամբ»,- գրել է Mirror-ը:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ