Mirror. Գյոտցեն մտադիր է մերժել անգլիական ակումբի առաջարկը և տեղափոխվել «Բորուսիա»

«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն մտադիր է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», որը նա լքել էր 3 տարի առաջ:

Բրիտանական Mirror-ը տեղեկացնում է, որ գերմանացին պատրաստ է մերժել «Տոտենհամի» առաջարկը և տեղափոխվել «Բորուսիա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյոտցեն դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից և ցանկանում է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ խաղադաշտում:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ