Mirror. «Արսենալի» հետ խաղում Ռունին խաղադաշտ դուրս չի գա մեկնարկային կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում Ուեյն Ռունիին ընդգրկել թիմի մեկնարկային կազմում ԱՊԼ-ի առաջիկա տուրի «Արսենալի» հետ խաղի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, Մոուրինյոն չի պատրաստվում փոփոխել իր որոշումը: Նշվում է, որ պորտուգալացին չի ցանկանում ռիսկի դիմել, քանի որ Ռունին օրեր առաջ վնասվածք էր ստացել: Հանդիպմանը որակազրկման պատճառով չի մասնակցի նաև Զլատան Իբրահիմովիչը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ