Միրոսլավ Կլոզեն վերադառնում է Գերմանիայի ազգային հավաքական

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միրոսլավ Կլոզեն վերադառնում է ազգային թիմ: Ֆուտբոլիստը, որի պայմանագիրը «Լացիոյի» հետ սպառվել էր այս տարվա ամռանը, որոշել է զբաղվել մարզչական կարիերայով:

Ինչպես հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, 38-ամյա Կլոզեն կաշխատի թիմի մարզչական շտաբում: Աշխարհի 2014թ. չեմպիոնը դեռ պետք է հատուկ պատրաստություն ստանա և անցնի ուսումնական ծրագիրը, որը թույլ կտա նրան աշխատել որպես մարզիչ:

Կլոզեն իր առաջին պաշտոնական հանդիպումը որպես մարզիչ կանցկացնի նոյեմբերի 11-ին, երբ «Բունդեսթիմը» ԱԱ 2018 որակավորման փուլի շրջանակներում կհանդիպի Սան Մարինոյին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ