Մինո Ռայոլան ասել է, թե որտեղ է Զլատանը ցանկացել ավարտել իր կարիերան

Զլատանի գործակալ Մինո Ռայոլան ասել է, թե որտեղ է ցանկացել ավարտել իր կարիերան շվեդ ֆուտբոլիստը:

«Ամռանը մենք Զլատանի հետ միասին ընտրեցինք «ՄՅՈՒ»-ն, դա մեր նպատակն էր, ակումբը նույնպես դա էր ցանկանում և այժմ նա այնտեղ է, որտեղ պետք է լինի:

Միակ բանը, որ կարող եմ ասել, որ Չիրո Ֆերարայի «Սան Պաուլոյում» հրաժեշտի խաղից հետո Զլատան զանգահարեց ինձ և ասաց. «Մինո, ես ուզում եմ ավարտել կարիերաս «Նապոլիում»:

Զլատանն ու նեապոլիտանցիները իրենց մտածողությամբ նույնն են և եթե Ա Սերիան պահպաներ իր նախկին փառքը, գուցե Իբրան տեղափոխվեր «Նապոլի»,- ասել է Ռայոլան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ