Մինո Ռայոլա. «Եթե Իբրահիմովիչն ուզում է ավարտել կարիերան, ապա նրան բանտախցում կպահեմ այնքան, մինչև փոխի որոշումը»

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան խոսել է շվեդ ֆուտբոլիստի ապագայի մասին:

«Ներկա պահին մեզ համար առաջնահերթություն է մրցաշրջանը լավ ավարտելը: Չեմպիոնների լիգայի արդյունքը չի անդրադառնա Իբրահիմովիչի որոշման վրա:

Եթե Զլատանը չի ցանկանում հանդես գալ իր հաճույքի համար, ապա դա կանի ինձ համար: Եթե նա որոշի հեռանալ ֆուտբոլից, դա նման կլինի նրան, որ ինչ որ մեկը գողանա «Մոնա Լիզան»:

Եթե նա որոշի ավարտել կարիերան, ապա նրան բանտախցում կպահեմ այնքան ժամանակ, մինչև փոխի որոշումը: Եթե անկեղծ, ապա Զլատանի հեռանալը հանցագործություն կլինի համաշխարհային սպորտի նկատմամբ»,- Football Italia-ն փոխանցում է Ռայոլայի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ