Մինո Ռայոլա. «Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարությունը խոսք էր տվել Միկիին, որ նա կկարողանա հեռանալ Դորտմունդից: Սակայն, նրանք երևի թե վախեցել են սեփական երկրպագուներից և հանկարծակի սկսել են խոսել այն մասին, թե իբր Մխիթարյանը պետք է մինչև վերջ ավարտին հասցնի իր պայմանագիրը: Դա շատ վատ որոշում է:

Չեմ հասկանում, թե ինչու է «Բորուսիան» վաճառում Հումելսին իրենց համար 1 թշնամի «Բավարիային» և մյուս կողմից փորձում Մխիթարյանին պահել թիմում: Այդպես չեն անում:

Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Սա հիանալի հնարավորություն է նրա համար»,- ասել է Ռայոլան:

Ավելացնենք, որ Հենրիխի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Չելսին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ