Մինո Ռայոլա. «Իբրահիմովիչը առաջարկներ ունի բոլոր աշխարհամասերից»

ՊՍԺ-ի ու Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆուտբոլիստի կարիերայի հետագա զարգացումների մասին։

«Ես արդեն նրան ասել եմ, որ կարող է ևս 5 տարի բարձր մակարդակով խաղալ, քանի որ ունի լավ ֆիզիկական ու հոգեբանական վիճակ։ Նա անհավանական էներգիա ունի։

Զլատանը սուպերմարդ է։ Նա անում է այնպիսի բաներ, որոնք նույնիսկ դժվար է պատկերացնել։

Նրա հաջորդ ակումբի ընտրությունը հատուկ որոշում կլինի։ Չեմ կարող ասել, թե Չինաստանից ինչ առաջարկ է եղել, բայց այն հսկայական է։ Ես առաջարկներ եմ ստացել բոլոր աշխարհամասերից։ Շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի։

ՊՍԺ-ն անում է ամեն ինչ, որ պահի Զլատանին, ու այդ տարբերակը ևս չենք բացառել։ Անգլիայում էլ բացի Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիից» մյուս բոլոր ակումբները հետաքրքրված են»,- հայտարարել է Ռայոլան։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ