Մինո Ռայոլա. «Գվարդիոլան այն տղան չէ, որ իմ կողքը նստի»

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան իսպանական Cadena Cope ռադիոկայանի եթերում խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ու Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասին:

Գվարդիոլայի մասին.
«Նա ինձ դուր չի գալիս: Ես չեմ ատում նրան, ուղղակի չեմ սիրում: Բոլորը գիտեն, թե ինչ տեղի ունեցավ «Բարսելոնայում» Իբրահիմովիչի հետ:

Գվարդիոլան լավ մարզիչ է, սակայն նրա մարզչական փիլիսոփայությունն ինձ համար ձանձրալի է: Նա այն տղան չէ, որ իմ կողքը նստի»:

Ֆլորենտինո Պերեսի մասին.
«Մենք ոչ թե վատ հարաբերություններ ունենք, այլ հարաբերություններ չունենք: Երբեք չեմ խոսում նրա հետ: Ինձ պետք չէ լինել Ֆլորենտինոյի ընկերը կամ թշնամին: Մեր հարաբերությունները ոչ վատ են, ոչ լավ»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ