Մինո Ռայոլա. «Մոռացեք Մխիթարյանի տրանսֆերի մասին. Բորուսիան» նոր, բարելավված պայմանագիր է առաջարկել Հենրիխին»

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան տեղեկացրել է «Յուվենտուսին» և «Արսենալին», որպեսզի նրանք մոռանան Մխիթարյանի տրանսֆերի մասին, քանի որ վերջինս «Բորուսիան» նոր,լուրջ պայմանագիր է առաջարկել:

Նշենք, որ օրեր առաջ Ռայոլան հանդիպել էր «Յուվեի» ներկայացուցիչների հետ և քննարկել Մխիթարյանի տրանսֆերը: Սակայն Sky Sport Italia-ն հաղորդում է, որ Ռայոլան արդեն հայտնել է «Յուվենտուսին», որ գերմանական ակումբը լուրջ պայմանագիր է առաջարկել հայ ֆուտբոլիստին, որի ներկայիս պայմանագիրը սպառվում է 2017թ. հունիսին:

«Յուվեն» միակ ակումբը չէ, որ հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով: Հայ կիսապաշտպանին շատ է ցանկանում իր թիմում տեսնել նաև Արսեն Վենգերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ